Չեչնիայում դաժան ծեծի են ենթարկել փաստաբան Զարեմա Մուսաևային և լրագրող Ելենա Միլաշինային

Դիմակավորված անհայտ անձինք կանգնեցել են Վլադիկավկազից Գրոզնի ուղևորվող տաքսին, որի մեջ գտնվող լրագրողին ու փաստաբանին դաժան ծեծի են ենթարկել, ոչնչացրել են լրագրողական տեխնիկան ու փաստաթղթերը։ Փաստաբանի պատմելով՝ նրանց սպառնացել են գնդակահարել, ատրճանակ են պահել գլխներին։ Հարձակվողները պահանջել են, որ նրանք հեռանան ու ոչինչ չգրեն։ Ալեքսանդր Նեմովը ոտքին դանակի հարված է ստացել, իսկ Ելենա Միլաշինան գլխուղեղային վնասվածք ունի, պարբերաբար կորցնում է գիտակցությունը, նրա ձեռքի մատները ջարդել են՝ պահանջելով արգելափակել հեռախոսը։ Նրանք գտնվում են Գրոզնիի հիվանդանոցում։

 

Նշվում է, որ լրագրող Ելենա Միլաշինան Կադիրովի վաղեմի թշնամին է, որը գրում է Չեչնիայում խոշտանգումների մասին։ 

 

Gazeta.ru-ն էլ գրում է, որ տուժածները գտնվում են շտապօգնության սենյակում։ Միլաշինայի մատները կոտրվել են, ծեծից հետո նա կորցրել է գիտակցությունը, բժիշկները նրա մոտ գտել են նաև բազմաթիվ կապտուկներ։ Իսկ Նեմովը հազիվ է խոսում, ըստ հաղորդագրության`  նրան նաև դանակահարել են:

 

Ավելի վաղ Ալեքսանդր Նեմովը հայտնել էր, որ դատախազը 5,5 տարվա ազատազրկում է խնդրել չեչեն նախկին դատավոր Զարեմա Մուսաևայի կնոջ համար։ Նա մեղադրվում է անվտանգության աշխատակցի վրա հարձակվելու մեջ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ