«Ֆրանսիայում անկարգությունների պիկն անցել է»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ երկրում անկարգությունների պիկն անցել է։ Այս մասին նա ասել է Ելիսեյան պալատում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը։

 

«Մենք պետք է զգույշ լինենք գալիք օրերի և շաբաթների նկատմամբ, սակայն, ինչպես տեսնում եք, անկարգությունների պիկն անցել է»,- նշել է Մակրոնը։

 

Հանդիպմանը, որին մասնակցել են 241 համայնքների ղեկավարներ, Մակրոնն ընդգծել է, որ այժմ «բացարձակ առաջնահերթությունը պետք է լինի երկարաժամկետ կարգուկանոն ապահովելը»։

 

Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։

Քաղաքականություն

Պատահարներ