Հակաահաբեկչական գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է․ Նեթանյահուն՝ Պաղեստինում իրականացվողի մասին

Իսրայելա-պաղեստինյան լարվածությունը շարունակվում է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է` երկրի անվտանգության ուժերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում հակաահաբեկչական լայնածավալ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է:

 

Նեթանյահուն նաև նշել է գործողության նպատակը։ Այն իրականացվում է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

 

«Վերջին ամիսներին Ջենինը դարձել է ահաբեկիչների ապաստարան, մենք դրան վերջ կտանք»,- հավելել է վարչապետը։

 

Իսրայելը երեկ հայտարարել է Ջենին քաղաքի և փախստականների համանուն ճամբարի մերձակայքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Երկրի բանակի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ իսրայելական զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև հրաձգություն է եղել:

 

Պաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայլեին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն անպաշտպան ժողովրդին թիրախավորելու համար: Հայտնի է տասնյակ վիրավորների և զոհերի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ