Մեր կռիվը ոչ միայն մեզ բաժին հասած թշնամու հետ է, այլ նաև ռուսի, ամերիկացու, եվրոպացու դեմքով աշխարհի. Հովհաննիսյան

Արցախի տոտալ շրջափակումը աշխարհի պատմության մեջ կմնա որպես աշխարհի ամենամեծ անտարբերություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս անգամ բացառապես արցախահայության կամքի, զրկանկքների, կյանքն ու առողջությունը վտանգելու շնորհիվ է, որ Արցախը դեռ կա։

 

«Մեր կռիվը ոչ միայն մեզ բաժին հասած թշնամու հետ է, այլ նաև ռուսի, ամերիկացու, եվրոպացու դեմքով աշխարհի։

Ամեն մեկի ձեռքը մի պարանի ծայր կա ու ամեն մեկն իրեն է քաշում այդ պարանը՝ մեզ թողնելով ձգված պարանի արանքում։

Բացառապես արցախահայության շնորհիվ է, որ այդ պարանի արանքում դեռ կա Արցախը․․․ Պետք է լինել իրատեսական, եթե շարունակենք պայքարել, եթե շարունակենք պահանջատեր լինել աշխարհից, ապա վստահորեն կհասնենք արդյունքի․․․ Պայքար, սա միակ ճանապարհը։ Պայքար բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններում։ Իսկ Բաքվի բռնապետի նկատմամբ պատժամիջոցների պահանջումը մեր այսօրվա արտաքին դիվանագիտական օրակարգի այլևս հրամայականն է դառնում»,- գրել է Հովհաննիսյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ