Թուրքիայի ԱԳՆ-ն կասկածի տակ է դրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակահարմարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կասկածի տակ է դրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու նպատակահարմարությունը, երեքշաբթի գրում է Daily Sabah թերթը։ 

«Այժմ, առավել քան երբևէ, արդիական է քննարկել՝ արդյոք Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բեռ կլինի, թե առավելություն ռազմավարական անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա Անկարայում։ 

Նրա խոսքով, շվեդական անվտանգության համակարգն ի վիճակի չէ կանխել սադրանքները, և, ըստ թուրքական կողմի, դա կարող է խնդիրներ ստեղծել ամբողջ դաշինքի համար։ 

Ֆիդանը կրկնել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Ստոկհոլմում «Ղուրանի վրա նողկալի հարձակումը», ինչպես նաև իշխանությունների թողտվությունը՝ չնայած Անկարայի նախազգուշացումներին։ 

Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլ է տվել Ղուրանն այրել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող մզկիթի մոտ՝ որպես իրենց որոշման պատճառ նշելով «խոսքի ազատությունը»։ 

Թուրքիան այն երկու երկրներից մեկն է, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ։ Ստոկհոլմի հանդեպ Անկարայի հավակնություններից մեկը հենց հակաիսլամական գործողություններն էին Շվեդիայում։ 

Քաղաքականություն

Պատահարներ