Վիգեն Խաչատրյանին կփոխարինի Անուշ Քլոյանը, իսկ Երևանի ավագանին նոր անդամ կունենա

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԿԸՀ-ն հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

 

Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:

 

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում որոշում էր ընդունել Վիգեն Խաչատրյանի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Անուշ Սարգսի Քլոյանին տալու մասին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ