Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի. Ալիև

Ֆրանսիան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպանի կեղծ դիրքորոշումով, շարունակում է միջամտել այլ երկրների ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Չմիավորման Շարժման պետությունների համակարգող բյուրոյի նիստի ընթացքում: 

 

Ըստ նրա՝ Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի վերջին դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Աֆրիկայում Ֆրանսիայի նեոգաղութատիրության աղաղակող քաղաքականությունը դատապարտված է ձախողման։ Ալիևը նշել է, որ, ցավոք, Ֆրանսիան փորձում է պարտադրել նույն արատավոր քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, արտաքին ռազմական ներկայությունը և օրիենտալիզմի գաղութային քաղաքականությունը։ 

 

Բացի այդ, պետության ղեկավարն ասել է, որ Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների համար։

Քաղաքականություն

Պատահարներ