Ղարաբաղում դեռևս հայկական զինված ուժերի մնացորդներ կան. Ալիևը` Արցախից զորքերի դուրսբերման մասին

Բաքվում անցկացվող Չմիացած երկրների շարժման նախարարական հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություննեին։

 

«Թեև Հայաստանը ստիպված է եղել Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայվել են ռուս խաղաղապահներ, դեռևս հայկական զինված ուժերի մնացորդներ կան: Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու հարցում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղյան շրջանը: Հայկական ռազմական կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն և զորացրվեն»,- ասել է նա։

 

Ալիևը խոսել է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին․ 

 

«Հայաստանը խոչընդոտում է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը Հայաստանի ևս մեկ պարտավորությունն է, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված ակտից, ուստի պետք է իրագործվի»,-ասել է նա:

 

Թե ինչ մտացածին զորամիավորումների մասին է խոսում Ադրբեջանի բռնապետը, հավանաբար, միայն ինքը գիտի։ Արցախում մինչ օրս գործում է Արցախի պաշտպանության բանակը, որը հայկական երկրորդ հանրապետության, այդտեղ ապրող հայերի կյանքի, անվտանգության միակ երաշխավորն է։

Քաղաքականություն

Պատահարներ