Օկուպացված տարածքների 67 մզկիթներից 65-ը ավերվել են, իսկ մնացածը ծառայել են որպես գոմեր. Ալիև

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

 

Նա նշել է, իբր Հայաստանը օկուպացված տարածքներում իրագործել է քաղաքասպանություն, մշակութասպանություն և էկոսպանություն և շարունակում է Նախիջևանի սահմանի երկայնքով անդրսահմանային բնապահպանական աղետ կազմակերպել:

 

«Նախկինում օկուպացված տարածքների 67 մզկիթներից 65-ը ավերվել են, իսկ մնացածը օգտագործվել են որպես գոմեր խոզերի և կովերի համար,  հատվել և դուրս է բերվել 60 հազար հեկտար անտառ, աղտոտվել են հողն ու գետերը, վարակված»,- ասել է բռնապետ Ալիևը: 

 

Ըստ Ադրբեջանի ղեկավարի` Հայաստանը խախտում է իր պարտավորությունները, որոնք բխում են 1991 թվականի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայից: Այս մասին ասում է այն երկրի ղեկավարը, որը գրեթե ամեն օր խախտում է Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի իրավական գրեթե բոլոր դրույթները` թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: 

Քաղաքականություն

Պատահարներ