Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

 

«Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների հերթական բացահայտ քարոզչությունը»,- գրել է նա՝ շարունակելով,- «Ցուցադրված հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»:

Քաղաքականություն