Կիևն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ներքաշվեն հակամարտության մեջ. Պեսկով

Ուկրաինայի նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու այցը Բուլղարիա նշանակում է, որ Կիևն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ներքաշվեն հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Al Jazeera-ն։ 

 

Պեսկովն ասել է, որ այցը մեծապես չի ազդի Ուկաինայի «հատուկ ռազմական գործողության» արդյունքի վրա և որպես ապացույց մատնանշել է առաջնագծում տիրող իրավիճակը։

 

Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ պատրաստվում է հանդիպում ունենալ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ։

Քաղաքականություն