Շվեդիան Վիլնյուսում չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամ դառնալ․ Ստոլտենբերգ

Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
 

Նրա խոսքով՝ Թուրքիան պարզապես չի հասցնի վավերացնել Շվեդիայի հայտը, նույնիսկ եթե նման ցանկություն ունենա, սակայն առաջիկա գագաթնաժողովում հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել։
 

Ստոլտենբերգը խոստացել է հուլիսի 10-ին հանդիպում անցկացնել Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ տարաձայնությունները լուծելու համար:

Քաղաքականություն