ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջո Բայդենը սկսել է ժպտալ լրագրողի հարցից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծիծաղելի իրավիճակում է հայտնվել՝ Շվեդիայի վարչապետի հետ հանդպման ժամանակ։ Այս մասին գրում է Daily beast-ը։

 

Հանդիպման ժամանակ լրագրողը հարցրել է նախագահին` արդյո՞ք նա գիտի, թե ինչպես է երեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, կոկաին տեսակի թմրանյութը հայտնվել Սպիտակ տան բակում։ Ջո Բայդենը հարցին պատասխանելու փոխարեն նախահագը ժպտացել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին։

 

Նշենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը ավելի վաղ առանձին մամուլի ասուլիսում ասել էր, որ Բայդենը գիտի կոկաինի հայտնաբերման մասին։

Քաղաքականություն