Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

 

Հայտնվում է, որ Պենտագոնի պաշարներից և դրանց մատակարարման մասին կհայտարարվի այսօր։

 

Աշխարհի ավելի քան 120 երկրներում արգելված կասետային զինամթերքը սովորաբար մեծ քանակությամբ, փոքր, պայթուցիկ զինամթերք է արձակում, որը տարածվում է լայն շառավղով։

 

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Լորա Կուպերն ասել էր, որ ԱՄՆ-ում կարծում են, որ ռազմաճակատում արդյունավետության առումով կասետային զինամթերքի օգտագործումը օգտակար կլինի։

 

Նշենք, որ 2008 թվականի պայմանագիրը, որն արգելում է կասետային զինամթերքի արտադրությունը, օգտագործումը և պահումը, համաձայնեցվել է 123 երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասի կողմից: ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան հրաժարվել են միանալ համաձայնագրին։

 

Քաղաքականություն

Պատահարներ