ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Զապորոժիեի ԱԷԿ-ի դրությունը «չափազանց խոցելի» է անվանել

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ճապոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրենց համար փակ տարածքների առկայությունը չճանաչելու մասին զինծառայողներիդիրքորոշումը:  Գրոսին նշել է, որ փորձել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ պաշտպանական գոտի ստեղծել, սակայն հակահարձակում  է սկսվել: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը չի հստակեցրել, թե որ երկրի զինվորականների մասին է խոսքը ։  

Ռաֆայել Գրոսին նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի դրությունը «չափազանց խոցելի» է անվանել: Նա նշել է, որ ատոմակայանը գտնվում է ճակատային գծում և բարդ իրավիճակում, երբ Ուկրաինայի Զինված ուժերը հակահարձակումներ են իրականացնում: Գրոսին ընդգծել է, որ տեղում մշտապես աշխատում են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Գործակալության ղեկավարի կարծիքով ՝ ցանկացած բան կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ 

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների օգնության խնդրանքին։ Ավելի վաղ Գրոսին պատմել էր, որ կազմակերպության աշխատակիցները Զապորոժիեի ատոմակայանում վերջին ստուգումների ընթացքում ատոմակայանում ականապատման նշաններ չեն հայտնաբերել:  

 

Քաղաքականություն

Պատահարներ