«Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ». Բայրամով

Վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի միջև լարվածություն է առաջացել, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների դրական զարգացմամբ։ 

«Մենք զգում ենք Իրանի լուրջ մտադրությունը հարաբերությունները կարգավորելու համար: Ադրբեջանը համարժեք միջոցներ կձեռնարկի ի պատասխան»,- լրագրողներին ասել է նա։ Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ «պատժվեն Իրանում դեսպանատան վրա հարձակման մեղավորները։  Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այս հարցում լուրջ ակնկալիքներ ունի։ 

Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրել է աշխատանքը 2023 թվականի հունվարի 29-ից։ Ներկայումս Թավրիզում գործում է միայն Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ