Լիբանանում Պուտինի՝ Ղուրանը ձեռքին լուսանկարով գովազդային վահանակներ են հայտնվել

Լիբանանի քաղաքներում հայտնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղուրանը ձեռքին պատկերով գովազդային վահանակներ։

 

Նշենք, որ հունիսի 28-ին Դաղստան այցի ընթացքում Պուտինը այցելել է Դերբենտի Ջումա մզկիթ, որը համարվում է աշխարհի հնագույններից մեկը, որտեղ նրան Ղուրան են նվիրել։ Մզկիթ այցի ժամանակ նա ասել էր, որ Ղուրանի հանդեպ անհարգալից վերաբերմունքը Ռուսաստանում հանցագործություն է, ի տարբերություն որոշ այլ երկրների։

 

Լիբանանի տարբեր քաղաքներում մի քանի օր առաջ հայտնված գովազդային վահանակների վրա պատկերված է Ռուսաստանի նախագահի լուսանկարը՝ Ղուրանը կրծքին սեղմած: 

 

Պաստառների վրա գրված է․ «Կրոնների պահապան և պաշտպան»։

Քաղաքականություն

Պատահարներ