Էրդողանը հայտարարել է Պուտինի Թուրքիա այցի ակնկալիքի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Թուրքիա: Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու Վիլնյուս թռչելուց առաջ, հաղորդում է TRT-ն։

 

Էրդողանը նշել է, որ եթե Պուտինի այցը Թուրքիա կայանա, ապա երկու երկրների ղեկավարներն անպայման կքննարկեն հացահատիկային միջանցքի եւ ուկրաինական հակամարտության թեմաները։

 

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ չի ակնկալում, որ Պուտինը կփոխի իր դիրքորոշումը Թուրքիայի միջնորդական ջանքերի վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ