Իրանցի պատգամավորն ադրբեջանցի գործընկերներին «ահաբեկիչ» է անվանել

Իրանի Մեջլիսի պատգամավոր, թավրիզեցի Ռուհոլլա Մոթաֆաքերազադը, թվիթերյան իր էջում գրել ու անդրադարձել է «Մոջահեդդին-է-Հալք» կազմակերպության համաժողովին ադրբեջանցի պատգամավորների մասնակցությանը։

 

«Ադրբեջանի խորհրդարանի երկու ներկայացուցիչների մասնակցությունը «Մոջահեդդին-է-Հալք» ահաբեկչական խմբավորման ակցիային՝ բացահայտ աջակցություն է ահաբեկչությանը։ Մինչդեռ նույնիսկ ամերիկացիներն ու եվրոպացիները հրաժարվում են աջակցել երեսպաշտներին, այս հիմարությունը սիոնիստների (իսրաելցի) հետ բարեկամության արդյունք է» ,- գրել է պատգամավորը։ 

 

Նշենք, որ հակաիրանական «Մոջահեդդին-է-Հալք» կազմակերպությունն արտերկրում գործող ընդդիմադիր կազմակերպություն է, որն Իրանում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ