Պեսկովը պատասխանել է, թե ինչպես կազդի «Ազովի» վերադարձը Թուրքիայում գազային հանգույցի կառուցման վրա

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, թե արդյոք Անկարայի կողմից ուկրաինական «Ազով» գումարտակի հրամանատարների տեղափոխումը կազդի Թուրքիայում գազային հանգույցի կառուցման վրա։

 

Պեսկովն ընդգծել է, որ դա ոչ մի կերպ կապված չէ, և Մոսկվան մտադիր է շարունակել բազմակողմ հարաբերություններն ու փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ։

 

Այնուամենայնիվ, երկխոսության ընթացքում Մոսկվան ակնկալում է ստանալ համապատասխան պարզաբանումներ և կշարունակի հաշվի առնել այս իրավիճակը տարբեր ոլորտներում հետագա պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ։ Նա ընդգծել է, որ «Ազովի» վերադարձն Ուկրաինա պայմանավորվածությունների խախտում է։

 

Պեսկովը նաև հույս է հայտնել, որ վերջին զարգացումները չեն փչացնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ