Պե՞տք է օգտագործել Խանքենդի անունը և դնել Ստեփանակերտ անունից առաջ․ Նատալի Լուազոն՝ Տոյվո Կլաարին

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում վերահրապարակել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը և կից նշել․ 

«Տոյվո Կլաար, դու համոզվա՞ծ ես դրանում. 

 

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը կայուն և շարունակական է:

 

Դուք «հաճո՞ւմ եք կարդալ» այն ժամանակ, երբ շարունակվում է Լաչինի միջանցքի լիակատար շրջափակումը։

 

Պե՞տք է օգտագործել Խանքենդի անունը և դնել Ստեփանակերտ անունից առաջ:

 

Եվրախորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք, ոչ թե կարդաք լուրերը: Դուք պետք է աջակցեք շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչներին և ոչ թե հաճոյացեք նրանց, ովքեր պատասխանատու են այս սարսափելի իրավիճակի համար»:

Քաղաքականություն

Պատահարներ