Պուտինը հանդիպել է Եվգենի Պրիգոժինի հետ. Liberation

Ֆրանսիական լրատվամիջոցները, վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալները, հայտնում են, որ Վագներ մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբությունից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է  Եվգենի Պրիգոժինի հետ: Այս մասին գրում է ֆրանսիական խոշորագույն թերթերից մեկը՝ Liberation-ը։

 

Հրատարակության տվյալներով պետության ղեկավարի հետ զրույցի համար Պրիգոժինը Մոսկվա է ժամանել հուլիսի 1-ին։

 

Նշվում է, որ Պուտինի հետ հանդիպումներին ներկա են եղել նաև Մասնավոր ռազմական ընկերության հրամանատարները։

 

Պետության ղեկավարի հետ հանդիպմանը զուգընթաց Պրիգոժինը բանակցություններ է վարել Ռուսաստանի գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովի և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ, նշում է Libération-ը՝ չհայտնելով հանդիպումների մանրամասները։

 

Հիշեցնենք` հունիսի 24-ին «Վագների» ուժերը արգելափակել էին Դոնի Ռոստովի վարչական շենքերը և սկսել շարժվել դեպի Մոսկվա, նախագահ Վլադիմիր Պուտինը խմբավորման ղեկավարի գործողություններն անվանել էր «հարված թիկունքից»։ 

Քաղաքականություն

Պատահարներ