ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «2 բարակ լենտ ա թքած-կպցրած»․ Ավինյանն առաջարկեց այս շաբաթ ոչ մեկին որևէ քանդման թույլտվություն չտալ

Աճառյան փողոցում խորը փոս է փորված, 2 բարակ լենտ է թքած-կպցրած, մեքենան ընկել է փոսը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ ասաց Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նա նաև հավելեց․ «Ծարավ Աղբյուրից ինձ ուղարկել են տեսանյութ, թե ինչպես են քանդված փոսում 3 մեքենա ընկնում և ակերը տրաքում: 

Այս շաբաթ ոչ մեկին որևէ քանդման թույլտվություն չտաք: Զբաղվեք քանդման թույլտվություն ստացած տեղերի պատշաճ կահավորմամբ»:

Քաղաքականություն

Պատահարներ