ԵՄ-ն արձագանքել է Սև ծովում օտարերկրյա նավերի մասին Ռուսաստանի հայտարարությանը

Ռուսաստանը որոշել է Սև ծովում ուկրաինական նավահանգիստներից դուրս եկող բոլոր նավերը համարել ռազմական նշանակության բեռներ տեղափոխողներ՝ դրանով իսկ զրկելով Ուկրաինային ցորենի արտահանման կարևոր ռեսուրսներից, ուստի Բրյուսելը կավելացնի ռազմական աջակցությունը Կիևին։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հանդիպմանը ժամանելուն պես։

 

«Ցանկացած նավ կամ ռազմանավ թիրախ անվանելու Ռուսաստանի որոշումը քայլ է ցորեն արտահանելու Ուկրաինայի հնարավորության դեմ։ Դա կունենա հետևանքներ, առաջին հերթին, հենց Ուկրաինայի համար՝ նրան զրկելով ռեսուրսներից»,- ասել է նա։ 

 

«Կա միայն մեկ լուծում՝ ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Եթե նրանց ռմբակոծում են, մենք պետք է ՀՕՊ միջոցներ տրամադրենք, եթե Ռուսաստանն օգտագործում է դրոններ, մենք պետք է նրանց ՀՕՊ միջոցներ տրամադրենք»,- ասել է նա։ 

 

ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստացել է «զգալիորեն ընդլայնել Խաղաղության եվրոպական ֆոնդի ռեսուրսները»՝ ավելացնելու զենքի մատակարարումները Կիև։ 

Քաղաքականություն