ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ։ Այս մասին կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Ըստ նրա՝ պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել։

 

«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է  դիվանագիտական եղանակներով, նաև՝ միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ասաց վարչապետը։

 

Նա նշեց, թե այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։

 

«Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն