ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին շատացել են․ արցախցի

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը լարվում է, ադրբեջանցիները կուտակվում են։ Այս մասին համցանցում տարածված տեսանյութում ասել է Ասկերանի բնակչուհի Հերմինե Խաչատրյանը։

 

«Շատ եմ խնդրում, բոլորդ եկեք ու միացեք։ Ադրբեջանցիները շատացել են, եկեք, թե քաղաքից, թե գյուղերից, եկեք թիկունք դառնանք, հասկանանք՝ ինչ ենք անում։ Վիճակը լուրջ է»,- նշել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ):  Բեռնափոխադրման փորձը կազմակերպած Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։ Նրանք կանգ էին առել վրաններ տեղադրել և սպասում էին, որ խաղաղապահները նրանց կթողնեն առաջ շարժվել։ Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։ 

 

Հավելենք, որ Ասկերանի շրջանի բնակիչները ոստիկանության անցակետի մոտ փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի, Կարմիր մահիկի միջոցով, ուղարկած բեռի մուտքը թույլ չտալու համար։ Բնակիչները վրաններ են տեղադրել և հերթապահություն սահմանել:

Ակնայից Ստեփանակերտ գնացող ճանապարհին՝ Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել։

 

Քաղաքականություն

Պատահարներ