ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները դադարեցրել են թռիչքների ընդունումը

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները թռիչքներ չեն ընդունում. ինքնաթիռները շրջանաձև թռիչքներ են կատարում ՌԴ մայրաքաղաքի մերձակայքում: Այս մասին գրում է Readovka–ն:

«Մայրաքաղաքի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես ինքնաթիռներ չեն ընդունում և չեն ուղարկում: Ուղևորները Readovka–ին պատմել են, որ բարձրախոսով հայտարարվել օդային տարածքի փակ լինելու պատճառով թռիչքների դադարեցման մասին»,– գրում է թելեգրամյան ալիքը:

 

«Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում հայտարարվել է «Կարպետ» պլանի մասին»,- գրում է Baza ալիքը:

 

Ընդհանուր առմամբ հետաձգվել է 32 չվերթ, ևս 20-ը չեղարկվել է։

 

Քաղաքականություն

Պատահարներ