ԼՈԻՍԱՆԿԱՐ․ Հորդոր բոլոր ուսանողներին, որոնք ուսում ստանալու պատրվակով լքում են Արցախը․ ԱՀ նախագահի խորհրդական

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել սեպտեմբերի 1-ին ընդառաջ և լուսանկար տեղադրել․

Հորդոր ու խրատ բոլոր այն ուսանողներին, ովքեր ուսում ստանալու պատրվակով լքում են Արցախը։ 

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Դավիթ Գրիգորի Սարգսյանի լուսանկարն է։ 1989 թ. շատ ու շատ արցախցի ուսանողների պես կիսատ թողեց ուսումը` միանալով արցախյան ազատագրական շարժմանը։ Ընդունվել էր Լենինգրադի կինոռեժիսուրայի ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը։ 

Մասնակցել է Բերձորի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլու, Հորադիզի մարտերին, զոհվել 1994 թվականի հունվարի 15-ին` Հորադիզում։ Փառք ու պատիվ։
 

Քաղաքականություն

Պատահարներ