Սեպտեմբերի 1-ն ենք նշում․ Սոթքի վարչական ղեկավարը կրակոցների մասին

Չնայած կրակոցներին՝ Սոթքում սեպտեմբերի 1-ը պատշաճ մակարդակով ենք անցկացնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

 

Նրա խոսքով՝ ամեն ինչ նորմալ է, կրակոցները հեռվում են, գյուղն առօրյա կյանքով է ապրում։

 

«Ամեն ինչ կարգին է։ Ես այս պահին դպրոցում եմ, երեխաները ևս դպրոցում են, սեպտեմբերի 1-ն ենք նշում»,- հաղորդել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

 

Ավելի ուշ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:

Քաղաքականություն

Պատահարներ