ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսության հրապարակն անվանվեց Արցախի անունով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում Բաքվի հյուպատոսության հրապարակը պաշտոնապես անվանվեց Արցախի անունով։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկահայ Դավիթ Մնացականյանի «Ֆեյսբուքի» էջից։

 

Ցուցանակի վրա գրված է՝ «Ի աջակցություն խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանը, որը նախաձեռնության հեղինակն է։

 

«Այս ցուցանակի գրվածքը շատ կարևոր հաղորդագրություն է աշխարհի համար։ Արցախում այս պահին անելանելի վիճակ է, 120.000 հայ Ադրբեջանի կողմից շրջափակված է։ Այնտեղ սով է, դեղերի սղություն։ Մենք պետք է տարբեր կերպ պայքարենք նրանց դեմ»,– ասել է Քրքորյանը։

 

Ամերիկահայ Դավիթ Համբարձումյանը նշել է, որ սա հայ համայնքի կողմից հզոր, քաղաքական, ռազմավարական կարևոր քայլ է։ Նա ընդգծել է, որ իրենց պայքարը պատրաստվում են իրականացնել հենց այս հրապարակում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ