Երկրաշարժ Իտալիայի հյուսիսում

Իտալիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): 
 

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 03։10-ին (Երևանի ժամանակով 07։10-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոսկանայի շրջանի Մարադի կոմունայից 5,9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 3,4 հազար մարդ։
 

  Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Քաղաքականություն

Պատահարներ