ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը տեղափոխվել է Եղեգնաձոր

Այս շաբաթ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի (նախիկինում՝ թվիթերի) իր միկրոբլոգում։

 

«Գործառնական պլանի համաձայն՝ Եվրամիության դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում՝ գործող բազաներով Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, իսկ կապի և աջակցության գրասենյակը՝ Երևանում»,- ասվում է հրապարակման մեջ։

 

Հիշեցնենք՝ հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ