Հրետակոծությունը սկսվելու պահին  երեխաների մի մասը  դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել․ բնակչուհի

Ստեփանակերտի բնակիչները ժամը 16:25-ի դրությամբ  շարունակվող հրետակոծության պատճառով դեռևս պատսպարված են մնում ապաստարաններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց լրագրող, Ստեփանակերտի  բնակչուհի Գայանե Գևորգյանը:
 

Նրա խոսքով՝ հրետակոծությունը սկսվելու պահին  երեխաների մի մասը  դպրոցում, մի մասն էլ ճանապարհին են եղել, իսկ իրենք աշխատավայրում և նույնիսկ չեն կարողացել  գնալ երեխաների հետևից:

 

«Հենց աշխատավայրից դուրս եկա՝ սկսվեց: Ամեն մեկս, ով որտեղ կարողացել է, պատսպարվել է: Կապ չկա, չենք կարողանում զանգահարել միմյանց: Սպասում ենք հրետակոծության ավարտին, որպեսզի կարողանանք գնալ երեխաների հետևից»,-լրատվամիջոցի հետ զրույցում մանրամասնել է զրուցակիցը:

Քաղաքականություն

Պատահարներ