ԿԽՄԿ-ն կոչ է անում պաշտպանել քաղաքացիների կյանքը

ԿԽՄԿ-ն բոլոր ռազմական իշխանություններին կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու քաղաքացիների կյանքը և որ քաղաքացիական ենթակառուցվածքները հարգվեն և պաշտպանվեն՝ միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորություններին համապատասխան:

 

«Մենք պատրաստ ենք արձագանքել բնակչության ցանկացած աճող մարդասիրական կարիքի և շարունակել մեր աշխատանքը տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում բոլոր ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ քաղաքացիական կյանքը պաշտպանելու և տարբերակման, համաչափության և նախազգուշականության սկզբունքները հարգելու համար»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը:

 

ԿԽՄԿ-ի թիմերն այսօր բժշկական պարագաներ են տրամադրել երկու հիվանդանոցի, նախատեսվում են նաև այլ մատակարարումներ:

 

«Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով կարիքավոր մարդկանց մատակարարեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների անհրաժեշտ բեռները: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել կանոնավոր և անարգել մուտք՝ շարունակելու հասնել առավել կարիքավորներին»,- նշված է ԿԽՄԿ հայտարարությունում:

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ավելի կխորացնի հումանիտար իրավիճակը և խաղաղ բնակիչների տառապանքները:

Քաղաքականություն

Պատահարներ