Սա ցեղասպանություն է. Մխիթարյանը Արցախին աջակցելու կոչով դիմել է աշխարհին

Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում դիմել է իր բազմամիլիոն երկրպագուներին և գործընկերներին Արցախին աջակցելու կոչով.

«Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները 9 ամիս կանխամտածված շրջափակումից, սովից և մարդասիրական օգնության մերժումից հետո:

Ինչպես ասացին փորձագետները, սա ցեղասպանություն է։

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի ներկայացուցիչներին և ԶԼՄ-ների գործընկերներին արձագանքել և օգնել ձայն բարձրացնել խաղաղության վերականգնման համար»,- գրել է Մխիթարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ