«Օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել». Բեգլարյան

Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել և ավելի լավ պաշտպանություն ապահովել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

 

«Հազարավոր արցախցիներ, Ստեփանակերտին՝ ադրբեջանական ուժերի մոտանալուն հետ մեկտեղ և հատկապես հրադադարի մասին հայտարարությունից հետո, հավաքվել էին ռուս խաղաղապահների շտաբի մոտ։

Նրանք պահանջում են տարհանում ուղղաթիռներով և ակնկալում են ավելի լավ պաշտպանություն», - գրել է նա։

 

Հիշեցնենք՝ արցախցիները սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Քաղաքականություն

Պատահարներ