ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը՝ Կառավարության շենքի մոտ

Ոստիկանության ուժեր են բերվել կառավարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա է ընթանում այս պահին: Ոստիկանները վահաններով շղթա են կազմել շենքի դիմաց:

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:


 

Քաղաքականություն

Պատահարներ