ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այաքս»–ի երկրպագուները պիրոտեխնիկա են դաշտ նետել և սկսել ավիրել մարզադաշտի տարածքը

Նիդեռլանդների առաջնության «Այաքս»-«Ֆեյենորդ» հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել ֆուտբոլասերների կողմից:

 

«Այաքսի» երկրպագուները պիրոտեխնիկա են դաշտ նետել, իսկ հետո սկսել ավիրել մարզադաշտի տարածքը։ Պատճառը սիրելի թիմի պարտությունն է եղել:

 

Ռոտերդամցի հյուրերն առաջին խաղակեսից հետո 3։0 հաշվով պարտության են մատնել մրցակցին՝ խփելով գոլեր 9-րդ, 18-րդ և 37-րդ րոպեներին։

 

Խաղը շուտով վերսկսվել է:

Նշենք, որ «Այաքսը» Նիդեռլանդների առաջնության մրցաշարային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է միայն 13-րդ տեղը։

Քաղաքականություն

Պատահարներ