Այսօր՝ Լատվիա-Հայաստան. վիճակագրությունը հավասար է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

 

Կայքը նշում է․ «Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան: Խմբի առաջատարները Խորվաթիան ու Թուրքիան են, որոնք վաստակել են 10-ական միավոր, սակայն խորվաթները դա արել են 4 խաղում, թուրքերը՝ 5: Հայաստանն ու Ուելսը 5 խաղից հետո ունեն 7-ական միավոր, բայց մեր թիմն առավելություն ունի անձնական հանդիպումների արդյունքով (Ուելսին նրա հարկի տակ հաղթել ենք 4-2 հաշվով): Լատվիան միավոր չունի 5 խաղից հետո:  

 

Հունիսի 19-ին Երևանում կայացած առաջին հանդիպմանը մեր թիմը 2-1 հաշվով հաղթել է լատվիացիներին: Աչքի են ընկել Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Ինքնագոլի հեղինակ է դարձել Ստյոպա Մկրտչյանը:

 

Հայաստանի հավաքականի հայտացուցակն այսօրվա խաղից առաջ հետեւյալ տեսքն ունի:

 

 

Լատվիա-Հայաստան հանդիպումն սպասարկելու է սլովենական մրցավարական բրիգադը՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը եւ Գրեգա Կորտեժը: Չորորդ պաշտոնյան կլինի Մարտին Մատոշան: VAR-ի մրցավար է նշանակվել Նեյց Կայտազոցիչը, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեն Բորոշակը:

 

Թիմերը մինչ այս հանդիպել են 3 անգամ: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում կայացած ընկերական խաղում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում ընկերական մրցավեճում հաղթել են 2-0 հաշվով։ Երրորդ հանդիպումը, ինչպես ասվեց, եղել է պաշտոնական՝ «Եվրո2024»-ի շրջանակներում, ու ավարտվել է մերոնց 2-1 հաշվով հաղթանակով: Այսպիսով՝ 3 խաղում գրանցվել է 1-ական հաղթանակ, պարտություն ու ոչ-ոքի, գոլերի տարբերությունն էլ 3-2 է՝ հօգուտ լատվիացիների:

 

Ներկա պահին Հայաստանի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 91-րդը տեղը, իսկ Լատվիան՝ 136-րդ»: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ