Առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ:  Հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ 


Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։


Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 14-17-ին հնարավոր է կարճատև անձրև։


Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 18-20, երեկոյան՝ 10-12 աստիճան։

Քաղաքականություն