Տեղումներ են սպասվում․ առաջիկա օրերի եղանակը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆՀիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Առանձին հատվածներում կդիտվի մառախուղ։ Նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Քամին արևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: 


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով։


Երևանում նոյեմբերի 18-ին, 19-ի և 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ին գիշերը և առավոտյան, 19-ի գիշերը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում գիշերը եղել է 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։

Քաղաքականություն