Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոն ու իրավունք է ստացել մասնակցել աշխարհի արագ շախմատի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։


Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր: Բայց Մանուէլ Պետրոսյանը չեմպիոն է դարձել լրացուցիչ ցուցանիշներով։


«Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Սուքիասյանը»,– ասված է հաղորդագրությունում:


Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը: Իսկ կանանց մեջ` Աննա Խաչատրյանը:

Քաղաքականություն

Պատահարներ