Ուսումնասիրում են Քոչարյանի որդիների բիզնեսները
Վերջին ամիսներին Հայաստանում քաղաքական թիվ մեկ իրադարձությունը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեման է: Այս մասին հայտնում է mamul.am-ը։ Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ մինչ Քոչարյանի պաշտպանությունը փորձում է գրավի դիմաց ազատ արձակել վերջինին, այդ ընթացքում քննչական ծառայությունները մանրակրկիտ ուսումնասիրում են նրան պատկանող բիզնեսներն ու դրանց հետ կապեր ունեցողներին: Ասում են, որ Քոչարյանի բիզնեսների առյուծի բաժինը որդիների անունով է: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները բաժնետեր և սեփականատերեր են տասնյակ ընկերություններում: Ըստ լուրերի՝ նրանք մենաշնորհային դիրքում են հատկապես բջջային հեռախոսների ներկրման և իրացման ոլորտում: Ասում են նաև, որ դրանց մասով առաջիկա շաբաթներին ՊԵԿ-ն աղմկահարույց հրապարակումներով հանդես կգա:

Քաղաքականություն