Խոշոր ավտովթարՙ Արարատում. վարորդները հոսպիտալացվել են
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սիսավան-Վանաշեն մինչհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Lada-21099 մակնիշի 34 NС 786 համարանիշի և Volkswagen մակնիշի X195XA161 RUS համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով` քաղաքացիների օգնությամբ, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Քաղաքականություն