Արտաքին գործերի նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ: Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նշենք, որ ավելի վաղ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Քաղաքականություն