Արփինե Հովհաննիսյանը Ռուբեն Ռուբինյանին հանդիպման առաջարկ չի արել
Լրագրողները ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցին, թե ինչու չի հանդիպել ԵԽԽՎ նախկին պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ փորձի փոխանակման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արփինե Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել էր այդ մասին: «Տիկին Հովհաննիսյանն ինձ հետ կապ չի հաստատել և չի առաջարկել հանդիպել, հետևաբար, ես չեմ մերժել, քանի որ առաջարկ չի եղել»,- ասաց Ռուբինյանը: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ պատվիրակության կազմի հաստատումից ժամեր անց: Ըստ նրա՝ ինքը նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և փորձի փոխանակում կատարելու խնդիր չունի, եթե դրա նպատակը ՀՀ-ի շահերի սպասարկմանն է ուղղված:

Քաղաքականություն