Պանթուրքիզմի մարտահրավերն այսօր ավելի քան արդիական է. Շարմազանովը հորդորում է արթուն լինել
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝  «Հակառակորդի պատմության ուսումնասիրությունը պարտադրված անհրաժեշտություն է : Կառավարության ծրագրի հեղինակներին չէր խանգարի ընթերցել նոր հրատարակված այս աշխատությունը: Հուսով եմ 71 էջանոց ծրագրում, ինչը մատնանշում է առաջիկա 5 տարիների համար մեր երկրի արտաքին եւ ներքին ընթացքի առաջնահերթությունները, անդրադարձ կլինի հայ-թուրքական հարաբերություններին, ինչի վերաբերյալ կես բառ անգամ չկա: Հ.Գ. Պանթուրքիզմի մարտահրավերն այսօր ավելի քան արդիական է: Ծանոթացեք թուրքերի Ազգային ուխտի քարտեզին եւս մեկ անգամ: Արթուն եղեք»: 

Քաղաքականություն