ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մինչև դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաները կներմուծվեն մինչև մայիսի 1-ը
Կառավարությունը այսօրվա նիստում կրկին քննարկեց աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրման հարցին: Վարչապետն նշեց, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու: «Պայմանը մեկն է, որ այս թեմային այլեւս երբեք չենք անդրադառնալու»,- ասաց նա: Հակոբ Արշակյանն ասաց. «Մեքենան Ճապոնիայից Հայաստան ներմուծելու համար երկու ամիս է անհրաժեշտ. ապրիլի մեկը դրա համար ենք դրել, որ մեքենա բերելու դեպքում կունենան մեծ ռիսկ, չեն հասցնի կեղծել»: Այս հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակելով նշեց․ «Լավ առիթ է հայտնաբերել կոռումպացված չինովնիկներին և ձերբակալել, համարենք խայծ, թակարդ, այնպես որ ուշադրությո՛ւն, հարգելի՛ կոռումպացված չինովնիկներ, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել»: Մանրամասները՝ տեսանյութում․

Քաղաքականություն