8-ամյա տղայի դին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. Մանրամասներ
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 15:30 –ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը: Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ- քննչական խումբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18 ամյա եղբայրը Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը: Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8 ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:

Քաղաքականություն