Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ
Փետրվարի 27-ին՝ ժամը 16:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Կոտայքի, Վայոց ձորի (բացի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներից), Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Քաղաքականություն